Երեք թուրք ուսանողներ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հրահանգով հեռացվել են ռուսական բուհից

15:36 • 04.02.16

Երեք թուրք ուսանողներ հեռացվել են Ատոմային էներգիայի Օբնինսկի ինստիտուտից՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հրահանգով, քանի որ նրանց ՌԴ-ում գտնվելն անցանկալի է համարվել։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, նման պատճառաբանություն է նշված ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների հարցերով խորհրդի հարցմանը Գլխավոր դատախազության տված պատասխանում։

 

ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը 2015 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ «երկու կամ երեք» թուրք ուսանողներ ինստիտուտից հեռացվել են՝ «ակադեմիական ձախողման» պատճառով։

 

Ինստիտուտից, սակայն, տեղեկացրել էին, որ բոլոր ուսանողները շարունակում են ուսուցումը բուհում։


Մարդու իրավունքների հանձնաժողովը Գլխավոր դատախազությանը խնդրել էր ստուգել տեղեկատվությունը՝  Թուրքիայի քաղաքացիների իրավունքների ոտնահարման հետ կապված, որը դրսևորվել է այդ երկրից քաղաքացիներին ռուսական բուհերից դուրս թողնելու վերաբերյալ։

 

Գլխավոր դատախազության պատասխանում նշվում է, որ Վորոնեժի բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի 9 թուրք ուսանողներ հեռացվել են՝ պայմանավորված վճարովի կրթական ծառայությունների մասին պայմանագրի չկատարման հետ։ Իսկ Սամարայի պետական տնտեսագիտական համալսարանից, գերատեսչության տվյալներով, մի ուսանող հեռացել է իր կամքով։

 

Երեք թուրք ուսանողներ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հրահանգով հեռացվել են ռուսական բուհից