Տասնյակ հազարավոր սիրիացիներ փախչում են Հալեպից` քաղաքի մոտ ակտիվացած կռիվների պատճառով. իրավապաշտպաններ
Սիրիայի կառավարական ուժերի կողմից Հալեպը վերադարձնելու համար ուժեղացված հարձակողական գործողությունները, որոնք իրականացվում են Ռուսաստանի ավիահարվածների աջակցությամբ, ստիպել են խաղաղ բնակչությանը զանգվածային փախուստի դիմել, գրում է The Times-ը:
Տասնյակ հազարավոր քաղաքացիներ լքել են իրենց տները՝ փորձելով հասնել Թուրքիայի հետ սահման։
Մեծ Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգային խումբը հայտնել է, որ հինգշաբթի օրը մոտ 40 հազար մարդ է հեռացել քաղաքից։ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ թիվը մոտ է 70 հազարին։
«Քաղաքացիներն այժմ պաշարված են երեք կողմից և միայն մեկ ճանապարհ ունեն դեպի Թուրքիայի տարածք»,- AFP գործակալությանն ասել է մոտակա Մարեա գյուղից ակտիվիստ և լրագրող Մամուն ալ-Խատեբը։










