Bloomberg-ը ներկայացրել է «ամենաթշվառ» տնտեսություններն ունեցող երկրների ցանկը
Bloomberg-ը պարզել է աշխարհի «ամենաթշվառ» տնտեսություններն ունեցող երկրների ցանկը։
Վարկանշային ցանկը գլխավորել է Վենեսուելան, նրան հետևում են Արգենտինան, Հարավային Աֆրիկան, Հունաստանը և Ուկրաինան։
Թուրքիան զբաղեցնում է 8-րդ տեղը, Ռուսաստանը՝ 14-րդ տեղը: Ընդհանուր առմամբ, ցանկում 63 երկիր է ներառվել: Վերջին տեղերն են զբաղեցրել Թաիլանդը (63), Սինգապուրը (62), Շվեյցարիան (61)։
Չափորոշիչները, որոնցով երկրները տեղաբաշխվել են ցանկում, եղել են ինֆլյացիայի, գործազրկության, տնտեսական կանխատեսումների և իրական արդյունքների հարաբերությունների մակարդակը:
Վենեսուելան գլխավորում է այս վարկանշային ցանկը երկրորդ տարին անընդմեջ: Bloomberg-ի կանխատեսումների համաձայն՝ սպառողական գների աճը կկազմի 152 տոկոս, իսկ գործազրկությանը՝ 7,7 տոկոս:










