Բրազիլիայի հատուկ ծառայությունները պատրաստ են «վատագույնին» Օլիմպիական խաղերի ժամանակ

15:20 • 05.02.16

Բրազիլիայի հակաահաբեկչական ծառայությունները պատրաստվում են Օլիմպիական խաղերի անցկացմանը, և չնայած նրան, որ երկրին դեռ հաջողվել է խուսափել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներից, իշխանությունները պատրաստ են անգամ վատագույն սցենարի զարգացմանը, գրում է РИА Новости-ն։

 

 

«Մենք պատրաստ ենք վատագույն սցենարի զարգացմանը»,- հայտարարել է խոշոր միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովման հարցերով պետական ծառայության ներկայացուցիչ Անդրե Ռոդրիգեսը:

 

 

Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ անվտանգությունն ապահովելու է մոտ 85 հազար մարդ, նրանցից 47 հազարը՝ ոստիկան, 38 հազարը՝ զինվոր: Դա կրկնակի ավելի է Լոնդոնում նախորդ Օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգության ուժերի թվից։

 


XXXI-րդ ամառային Օլիմպիադան կանցկացվի 2016 թվականի օգոստոսի 5-21-ը։