Ցուկերբերգը ցանկանում է, որ Facebook-ը 5 միլիարդ օգտատեր ունենա մինչև 2030 թվականը
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ցանկանում է, որ սոցիալական ցանցը մինչև 2030 թվականն օգտագործի 5 միլիարդ մարդ: Այդ մասին նա ասել է երկուշաբթի օրը Facebook-ի 12-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ, գրում է The Verge-ը:
Դա կնշանակի, որ մարդկության մոտ 60 տոկոսը գրանցված կլինի Facebook-ում 2030 թվականին, երբ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ սպասվում է, որ աշխարհի բնակչության թիվը կհասնի 8,5 միլիարդի:
«Մենք ցանկանում ենք ավարտել կապել իրար բոլորին, մենք պատրաստվում ենք դա անել կառավարությունների և ողջ աշխարհից տարբեր ընկերությունների հետ համագործակցությամբ»,- ասել է Ցուկերբերգը:










