Վրաստանում խոզի գրիպից զինծառայող է մահացել
Գորիի հոսպիտալում խոզի գրիպից՝ H1N1 վիրուսի բարդացումից, զինծառայող է մահացել, հայտնում է Sputnik-Georgia-ն՝ Վրաստանի պաշտպանության նախարարությանը հղումով։
2016 թվականի սկզբից գրիպից առաջացած բարդություններից մահացել է 10 մարդ։ Նրանցից 9-ի մոտ հայտնաբերվել է H1N1, իսկ մեկի մոտ՝ H3N2:
«Իմեդի» հեռուստաընկերության տվյալներով՝ զինծառայողը 4 երեխաների հայր է, մի քանի օր բուժվել է զինվորական հոսպիտալում:
Հիվանդության վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ գրիպով հիվանդների թիվը տարեսկզբից ավելացել է՝ հասնելով 100 հազար մարդու շրջանում 357 դեպքի: Վրաստանի համար համաճարակային շեմը 100.000 մարդու դեպքում 500 հիվանդն է։
Բժիշկները խորհուրդ են տալիս ինքնաբուժությամբ չզբաղվել և առաջին ախտանշանների դեպքում դիմել բժշկի:










