ՌԴ-ում ադրբեջանցի գործարար է սպանվել
ՌԴ Լենինգրադի մարզի Յամ-Իժորա բնակավայրում ադրբեջացի է սպանվել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 3-ին, երբ նախկինում դատապարտված 42-ամյա Էլչին Հեյդարովը գտնվել է սրճարանի մոտ կայանած Mercedes-Benz մեքենայի սրահում։
Դրան մոտեցել է Chevrolet Lacetti մակնիշի ավտոմեքենա, որում գտնվողները կրակ են բացել Mercedes-Benz-ի ուղղությամբ։
Կրակը դադարեցնելուց հետո հանցագործները փախուստի են դիմել։ Հրազենային 6 վնասվածք ստացած Հեյդարովը տեղում մահացել է։
ՌԴ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել։ Միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործներին ձերբակալելու ուղղությամբ։
Նշվում է, որ Էլչինն ու նրա երկու եղբայրները՝ Յալչին ու Ռաֆիգ Հեյդարովները, ձերբակալվել էին 2011 թվականին՝ մի շարք հանցագործություններ կատարելու համար։ Ազատ արձակվելուց հետո նա զբաղվում էր բիզնեսով։










