Թուրքիայում «Իսլամական պետության» ահաբեկիչներ են ձերբակալվել
Թուրքիայի Գազիայնթապ նահանգում հատուկ գործողության ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 6 ահաբեկիչ է ձերբակալվել, տեղեկացնում է DHA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածները Թուրքիայի քաղաքացիներ են և ձերբակալվել են Սիրիա ներթափանցելու փորձի ընթացքում։
Հունվարի 13-ին հակաահաբեկչական գործողությունների հետևանքով 68 մարդ է ձերբակալվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում ԻՊ-ի զինյալներ են ձերբակալվել, որոնք մտադրվել էին ահաբեկչություններ իրականացնել երկրի տարբեր քաղաքներում։










