Ճապոնիայի ծայրահեղականներն ահաբեկչություններ են խոստացել G7 գագաթաժողովի ժամանակ
Ճապոնիայի ձախ ծայրահեղականները մտադիր են ահաբեկչություններ իրականացնել մայիսին Սիմա քաղաքի տարածքում G7 գագաթաժողովի անցկացման ընթացքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Օրինակ՝ «Հեղափոխական աշխատավորների միություն» խմբավորման տպագիր մարմնի վերջին համարում որպես այս տարվա գլխավոր խնդիր նշվում է գագաթաժողովը «ջախջախելու» անհրաժեշտությունը, որին մասնակցելու են Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ճապոնիայի առաջնորդները:
Իրավապահ մարմիններն այդ սպառնալիքը բավականին լուրջ են համարում։ Դրա կատարմանը, ոստիկանների կարծիքով, կմասնակցեն խմբավորման անօրինական ահաբեկչական թևի, այսպես կոչված, «Հեղափոխական բանակի» բոլոր ուժերը:
Վերջին անգամ խմբավորումն իր մասին հիշեցրել է նախորդ տարվա ապրիլին, երբ ինքնաշեն հրթիռ էր բաց թողել ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ Կանագավա նահանգում:










