Անօդաչու սարքը բախվել է Նյու Յորքի «Էմփայր սթեյթ բիլդինգ» հայտնի երկնաքերին
Ոչ մեծ անօդաչու թռչող սարքը բախվել է Նյու Յորքի «Էմփայր սթեյթ բիլդինգ» հայտնի 40-հարկանի երկնաքերին, հայտնում է NBC-ն։
Տեղի ոստիկանության հաղորդմամբ` տղամարդը, որը կառավարել է անօդաչուն, փորձել է նրա օգնությամբ քաղաքի լուսանկարներն անել թռչնի թռիչքի բարձրությունից, սակայն չի կարողացել կառավարել այն:
Սարքի սեփականատերը, ով տեղի ունեցածի մասին գրել է Twitter-ում, ձերբակալվել է և հարցաքննվել ոստիկանության տեղի բաժանմունքում: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:










