Օբաման մտադիր է ԱՄՆ-ում բարելի համար 10 դոլարի չափով նավթի հարկ սահմանել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաջորդ տարվա բյուջեի նախագծում կառաջարկի 10 դոլարի չափով նավթի հարկ սահմանել բարելի դիմաց։ Այդ քայլը Սպիտակ տանը բացատրում են էկոլոգիական տրանսպորտի զարգացման ծրագրի աջակցության անհրաժեշտությամբ, հաղորդում է rbc.ru-ն։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2017 թվականի բյուջեի նախագծում կառաջարկի բարելի համար 10 դոլարի չափով վճար սահմանել նավթային ընկերությունների համար։
Էկոլոգիապես մաքուր տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը ենթադրում է 10 միլիարդ դոլարի չափով ամենամյա ներդրումներ։
«Նախագահն առաջարկում է բարեփոխել գոյություն ունեցող տրանսպորտային ծրագրերը, որպեսզի երաշխավորվի, որ տեղական, շրջանային և պետական իշխանության մարմիններն առավելագույն օգուտ կունենան պետական ներդրումներից և կապահովեն ավելի որակյալ արդյունքներ»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում։










