Մեկնարկել է Վ.Պերմյակովի գործով հերթական դատական նիստը. ցուցմունք են տալիս գործով վկաները (ուղիղ)
Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում մեկնարկել է նախորդ տարի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա հերթական դատական նիստը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից դատարան չէր ներկայացել իրավապաշտպան Արթուր Սաքունցը, իսկ փաստաբան Երվանդ Վարոսյանը նիստին կմիանա ուշացով:
Նախորդ դատական նիստին սկսվել էր վկաների հարցաքննությունը, ինչը շարունակվում է նաև այսօր:
Գործը քննող դատավոր Հարություն Մովսեսյանը կարգադրեց լրատվամիջոցներին անջատել ձայնագրող սարքերը՝ վկաների ցուցմունքները չձայնագրելու համար:










