Մահացել է Playboy-ի մոդել և Snapchat-ի աստղ Քեթի Մեյը
Playboy-ի մոդել և Snapchat-ի աստղ Քեթի Մեյը մահացել է 34 տարեկանում, գրում է Газета-ն` հղում անելով People ամսագրին։
«Մենք հաստատում ենք Քեթի Մեյի` մոր, դստեր, քրոջ, ընկերուհու, գործարար կնոջ, մոդելի և սոցկայքերի աստղի մահը»,- ասվում է Մեյի ընտանիքի հայտարարությունում:
Հաղորդվում է, որ մոդելին անհանգստացրել են պարանոցի շրջանում ցավերը, և նա դիմել է բժիշկների օգնությանը: Սակայն Մեյի մոտ տեղի է ունեցել քներակի խցանում, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Sports Illustrated, GQ և այլ պարբերականներ մոդելին անվանում էին «Snapchat-ի թագուհի»: Ինչպես նշել են հարազատները՝ Մեյը թողել է միլիոնավոր երկրպագուներ և հետևորդներ, ինչպես նաև «վշտի մեջ տառապող ընտանիք»:
Մոդելն ունի 7-ամյա դուստր՝ Միան: Երեխայի կրթության համար դրամահավաք է սկսվել GoFundMe կայքում:













