Վատիկանում հանդիպել են Հռոմի պապն ու Ռոնալդինյոն (լուսանկարներ)
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոն, Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, հայտնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ հանդիպումը կայացել է Ռոնալդինյոյի` Scholas Occurrentes դպրոցների միջազգային ցանց կատարած այցի շրջանակում։
Աղբյուրը մանրամասնում է, որ դպրոցների միջազգային ցանցում ներառված է մոտ 400.000 հաստատություն, որոնք գտնվում են աշխարհի 5 մայրցամաքներում:
Ինչ վերաբերում է պոնտիֆիկոսի հետ կայացած հանդիպմանը, ապա կաթոլիկների հովվապետը շատ ջերմ է ընդունել բրազիլական ու համաշխարհային ֆուտբոլի աստղին։ Հետաքրքրական է, որ ինքը` Պապը, շատ է սիրում ֆուտբոլ և երկրպագում է արգենտինական «Սան Լորենսո դե Ալմագրո» ակումբին։















