Ճապոնիայում մեկնարկել է ավանդական «Ձյան և սառույցի փառատոնը» (լուսանկարներ)
Ճապոնական Հոկայդո կղզում փետրվարի 5-ին մեկնարկել է ամենամյա «Ձյան և սառույցի փառատոնը», որի շրջանակում տաղանդավոր քանդակագործները միլիոնավոր մարդկանց դատին են հանձնում սառույցից ու ձնից պատրաստված հսկայական աշխատանքները:
Ինչպես նշում է japancheapo.com կայքը, այստեղ ներկայացվող ինքնատիպ քանդակների առավելագույն բարձրությունը կարող է հասնել 15 մ-ի, իսկ լայնությունը` 25 մ-ի: Աղբյուրը մանրամասնում է, որ այս տարի ներկայացվելու են 100-ից ավելի աշխատանքներ, որոնց ցուցադրությունը տևելու է մինչ փետրվարի 11-ը:
Հայտնի է, որ ամեն տարի «Ձյան և սառույցի փառատոնն» այցելում է 2 մլն-ից ավելի մարդ: Դա մասամբ պայմանավորված է նաև այն փաստով, որ մուտքն անվճար է:















