Top Gear-ի նոր հաղորդավոր է նշանակվել «Ընկերները» սերիալի աստղը
Բրիտանական հանրահայտ Top Gear հեռուստաշոուի նոր հաղորդավար է նշանակվել ամերիկյան սիրված «Ընկերները» (Friends) սերիալի գլխավոր դերակատարներից մեկը` Մեթ Լեբլանը։
Ինչպես հայտնում է euromag.ru-ն, հետաքրքրական է, որ Top Gear-ի 39-ամյա պատմության ընթացքում Լեբլանն առաջին ոչ բրիտանացի հաղորդավարն է:
«Որպես Top Gear-ի ու մեքենաների մեծ երկրպագու` ես շատ հուզված եմ, ու կուլտային ավտոշոուին միանալը մեծ պատիվ եմ համարում»,-ասել է դերասանը: Հայտնի է, որ Լեբլանի հետ միասին հաղորդումը կվարեն նաև լրագրող Քրիս Էվանսն ու ևս մի հոգի:
Աղբյուրը մանրամասնում է, որ Top Gear-ն ամբողջ աշխարհում ունի 350 մլն հոգանոց հեռուստալսարան: Օտարերկրյա հեռուստաալիքներով հեռարձակման արդյունքում այն տարեկան 50 մլն ֆունտ ստերլինգի եկամուտ է բերում BBC-ին:











