Ուկրաինայի վարչապետը վերջնագիր է ներկայացրել Ռադային
Ուկրաինայի նախարարների կաբինետն ամբողջ կազմով հրաժարական կտա այն դեպքում, եթե Գերագույն ռադան նրա «վերաֆորմատավորման» մասին որոշում ընդունի, հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը։
«Մենք հստակ հայտարարել ենք` բոլորս եկել ենք մի թիմով, և կշարունակենք աշխատել նույն թիմով, և եթե որոշում կայացվի այն մասին, որ այդ թիմը պետք է փոփոխվի, մենք միասին կհեռանանք»,- հայտարարել է վարչապետը` նշելով, որ իրենք, այնուամենայնիվ, կպայքարեն մինչև վերջ:
Պատասխանելով խորհրդարանականների հարցերին` վարչապետը նշել է, որ եթե Ռադան դժգոհ է նախարարների կաբինետի գործունեությունից, ապա նա ունի կառավարությունը ցրելու սահմանադրական իրավունք, գրում է Корреспондент-ը:










