Երևանյան հոգեբուժարանից փախուստի դիմածը վրաերթի է ենթարկվել

11:18 • 05.02.16

Ինչպես Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել էր, փետրվարի 3-ին՝ ժամը 22.35-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում՝ Սևան ընթանալիս, վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, որն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 4-ին պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը 1996 թ. ծնված Վարդան Մելյանն է, ով, ինչպես արդեն Tert.am-ը տեղեկացրել էր,  փետրվարի 1-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր՝ որպես հասարակական վտանգավոր ճանաչված և առողջապահության հատուկ հիմնարկներից փախուստի դիմած անձ:
 

Երևանյան հոգեբուժարանից փախուստի դիմածը վրաերթի է ենթարկվել