Ալբանիան 10-ամյա արգելք է սահմանել ծառահատումների համար
Ալբանիան 10-ամյա արգելք է սահմանել արդյունաբերական նպատակներով ծառերի հատման համար։ Այդ մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հայտարարել է երկրի շրջակա միջավայրի հարցերով նախարարությունը։
Ինչպես հայտնում է BBC News-ը, արգելքը հավանության է արժանացրել ալբանական խորհրդարանը. այդ որոշման օգտին քվեարկել է 140 պատգամավորներից 101-ը։
Օրինախախտներին մինչև 10 տարվա ազատազրկում և մինչև 36.000 եվրո տուգանք է սպառնում։
Արգելքն անհրաժեշտ է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկում էկոլոգիական աղետից խուսափելու համար։
Ծառահատումները կթույլատրվեն միայն բացառիկ դեպքերում, օրինակ՝ տունը տաքացնելու համար։
Վերջին 25 տարում Ալբանիայի անտառային տարածքը կրկնակի կրճատվել է. տարեկան երկրում կտրվում է միջինը 2.5 մլն ծառ։










