Հունաստանում ցուցարարները փորձել են ավանակին տանել խորհրդարանի շենք
Հունաստանի ուժային կառույցների աշխատակիցները մայրաքաղաք Աթենքում անցկացրել են բողոքի ցույց, որի ընթացքում փորձել են ավանակին տանել երկրի խորհրդարանի շենք:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, կենդանու մեջքին ամրացված են եղել Հունաստանի վարչապետի, աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի, ինչպես նաև ներքին գործերի փոխնախարարի նկարները:
Բացի այդ, փակցված է եղել մի պաստառ` հետևյալ գրությամբ. «Պարոնա՛յք, մեր ավանակի համբերությունն արդեն սպառվել է»:
Այսպիսով ուշայիններն իրենց բողոքն են արտահայտել ծրագրված թոշակային բարեփոխման դեմ, որի հետևանքով իրենք կորցնելու են իրենց թոշակների մեծ մասը:










