Իրաքյան Քուրդիստանում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 17 մարդ է մահացել, մեծ մասը՝ օտարերկրացիներ

12:41 • 06.02.16

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 17 մարդ է մահացել, հայտնում է Лента-ն։

 

Նահանգապետը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է ուրբաթ` փետրվարի 5-ին, հյուրանոցի ներսում: Զոհերի մեծ մասն արտասահմանցիներ են: Գործակալության աղբյուրի տվյալներով` նրանք Ֆիլիպիններից են: Տուժել է ևս 10 մարդ:

 

 

Տարվում է քննություն, պարզվում են տեղի ունեցածի պատճառները:

Իրաքյան Քուրդիստանում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 17 մարդ է մահացել, մեծ մասը՝ օտարերկրացիներ