Իտալացին դատի է տվել կնոջը՝ ճաշ եփել չիմանալու համար
Իտալիայի արևմտյան Լացիո նահանգի բնակիչը դատի է տվել իր կնոջը՝ լավ պատրաստել չիմանալու և տունը մաքուր չպահելու համար, հայտնում է lenta.ru-ն։
Կնոջը մեղադրել են «սեփական ընտանիքի հանդեպ դաժանության» համար։ 40-ամյա իտալուհուն կարող է մինչև 6 տարվա ազատազրկում սպառնալ։
47-ամյա ամուսինը հայտարարել է, որ ավելի քան 2 տարի «տառապում է կնոջ ձեռքը», ով չի կարողանում տնային գործեր կատարել։
Նրա խոսքով՝ կինը վռնդել է իրեն ննջասենյակից, և նա «ստիպված է եղել ապրել հակասանիտարական պայմաններում»։
Տղամարդը դժգոհել է նաև, որ մթերքը, որը նա գնում է, ստիպված է լինում թափել, քանի որ դրանք այնքան են մնում, որ փչանում են։










