Լոս Անջելեսի մոտակայքում 2 ոչ մեծ ինքնաթիռներ բախվել են միմյանց ու ընկել Խաղաղ օվկիանոսը
Լոս Անջելեսի մոտակայքում միմյանց են բախվել 2 ոչ մեծ ինքնաթիռներ ու ընկել Խաղաղ օվկիանոսը, արտակարգ ծառայությունները մասնակցում են փրկարարական աշխատանքներին, հայտնում է The Los Angeles Times-ը։
Ինչպես փոխանցում է FOX Los Angeles հեռուստաալիքը՝ օդանավերում գտնվել են 2 տղամարդ և մի կին։
Դեպքի վայրում են գտնվում ԱՄՆ առափնյա անվտանգության մասնագետները և փրկարարները, այդ թվում` ջրասուզակներ:










