Մարդկային դաժանության զոհերը. ինչ պայմաններում են վարժեցվում կապիկները (լուսանկարներ)
2016թ. խորհրդանիշը` կապիկը, կենդանական աշխարհի ամենահեշտ վարժեցվող կենդանիներից մեկն է, ով շատ լավ է իրեն զգում մարդկանց միջավայրում: Սակայն շատ հաճախ այս ծիծաղաշարժ ու խելացի արարածները դառնում են մարդկային դաժանության անմեղ զոհ` բռնի կերպով վարժեցվելով ու տարատեսակ հնարքներ սովորելով:
Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է ահաբեկված ու վախեցած կապիկների լուսանկարները, որոնք արվել են Չինաստանի հեռավոր գյուղերից մեկում:
Հնազանդվելու ու վարժեցնողի հրահանգները կատարելու համար կենդանիների պարանոցներին անցկացնում են մետաղական օղակներ ու կապում դրանք սյուներին: Շատ հաճախ կապիկներին ծեծում ու մտրակում են:



















