Պենտագոնը հրապարակել է ռազմական բանտերում կտտանքների փաստն ապացուցող լուսանկարներ

13:49 • 06.02.16

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը հրապարակել է 198 լուսանկար, որոնք ապացուցում են Իրաքի և Աֆղանստանի ռազմական բանտերում ազատազրկվածներին կտտանքների ենթարկելու փաստը:

 

Ինչպես հայտնում է tvrain.ru-ն, ազատազրկվածների մարմինների վրայի վերքերն ու կտրվածքները վկայում են այն մասին, որ բանտերում նրանց հետ շատ դաժան են վարվում։ Հայտնի է, որ հրապարակված լուսանկարներում ֆիքսված են 2003-2006թթ. ընթացքում տեղի ունեցած դեպքերը:

 

Պենտագոնի ներկայացուցիչները մանրամասնել են, որ այս դեպքերի առնչությամբ մի քանի զինվորականներ դատապարտվել են ցմահ ազատազրկման:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ իրավապաշտպանները Պենտագոնից պահանջում էին լուսանկարները հրապարակել դեռևս 10 տարի առաջ, սակայն ռազմական գերատեսչությունը հրաժարվում էր:

 

2015թ. մարտին դատարանը բավարարել է Քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցերով ամերիկյան միության՝ ԱՄՆ-ի կառավարության դեմ ներկայացված հայցը` պահանջելով հրապարակել լուսանկարները:

 

 

Պենտագոնը հրապարակել է ռազմական բանտերում կտտանքների փաստն ապացուցող լուսանկարներ