Դիարբեքիրում զինված բախում է տեղի ունեցել թուրք զինվորականների ու քրդերի միջև
Թուրքական Դիարբեքիր քաղաքի կենտրոնում զինված բախում է տեղի ունեցել թուրք զինվորականների և քուրդ ակտիվիստների միջև, հայտնում է ria.ru-ն` հավելելով, որ հակամարտող կողմերը կիրառել են գնդացիրներ ու հրետանի:
Նշվում է, որ բախման վայր են ժամանել իրավապահներն ու շտապօգնությունը, որպեսզի առաջին օգնություն ցուցաբերեն վիրավորներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ քրդերի մայրաքաղաք համարվող Դիարբեքիրի Սուր թաղամասը վերջերս դարձել է քուրդ գրոհայինների և թուրք զինվորականների ու իրավապահների բախման կենտրոնը: Հայտնի է, որ թաղամասը շրջափակված է զինվորականների կողմից, ովքեր գնդակոծում են քրդերի դիրքերը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Թուրքիայի իշխանությունները Սուր թաղամասում պարետային ժամ էին հայտարարել։










