ԱՄՆ-ում դատարանը մեղավոր է ճանաչել 11-ամյա տղային 8-ամյա աղջկա սպանության համար

17:36 • 06.02.16

ԱՄՆ-ի Թենեսի նահանգում դատարանը մեղավոր է ճանաչել 11-ամյա մի տղայի, ով շան ձագի պատճառով ծավալված վեճի պատճառով սպանել է 8 տարեկան մի աղջկա:


Ինչպես հայտնում է The Guardian-ը, դատավոր Դենիս Ռոշի կայացրած դատավճռի համաձայն, մանկահասակ մարդասպանը ձերբակալվելու է:


«Առաջին աստիճանի մարդասպանություն իրագործած երեխային չի կարելի անարգել բաց թողնել հասարակության մեջ»,- նշել է դատավորը:


Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ տղան ու նրա զոհը` 8-ամյա Մակայլա Դայերը, ապրել են կողք-կողքի:


Տղան խնդրել է աղջկան ու նրա քրոջն իրեն ևս թույլ տալ խաղալ շան ձագերի հետ, սակայն մերժում է ստացել: Դրանից հետո նա ատրճանակով կրակել է աղջիկներից մեկին, ով տեղում մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել 2015թ. հոկտեմբերի 3-ին:
 

ԱՄՆ-ում դատարանը մեղավոր է ճանաչել 11-ամյա տղային 8-ամյա աղջկա սպանության համար