Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 23-ի
Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 23-ի. հայտնել են փրկարարները:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի մասին:
Զոհերից 21-ը գտնվել են 17 հարկանի բնակելի շենքի փլատակների տակ:
Փրկարարների տվյալներով՝ զոհերի թվում 6 տարեկան երեխա կա: Փրկարարական աշխատանքներին մասնակցում են 282 հրշեջ և 340 փրկարար:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ փրկարարները հնարավոր են համարում փլատակների տակ գտնվող 29 մարդկանց գտնելը:
Ավելի քան 120 մարդ անհետ կորած է համարվում: Փրկարարներին ավելի վաղ հաջողվել էր երկրաշարժից ավելի քան 1 օր անց փլատակների տակից ողջ տղամարդու դուրս բերել:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել Թայվան կղզու հարավային մասում:
Ցնցումները գրանցվել էին տեղի ժամանակով 22.57-ին՝ Յուցզին քաղաքից 25 կմ հարավ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է տասը կմ խորությամբ:
Երկրաշարժից ամենից ավելի տուժել է Թայնան քաղաքը:










