Ով չի հասկացել, կհասկանա. Ռամզան Կադիրովը զենքով լուսանկար է հրապարակել՝ նախազգուշացնող գրառմամբ

23:42 • 07.02.16

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ում հրացանով լուսանկար է հրապարակել` կից թողնելով հետևյալ գրառումը. «Ով  չի հասկացել, կհասկանա»:

Ինչպես  Корреспондент-ն է հայտնում` նախկինում  Կադիրովի էջում հրապարակվել էր նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովին դիպուկահարի թիրախի միջով պատկերող տեսանյութը: Այն բողոքի ալիք էր բարձրացրել սոցցանցում, որից հետո Կադիրովը հեռացրել էր տեսանյութը:

Կադիրովը, պատասխանելով իր հասցեին ուղղված քննադատություններին, կոչ էր արել ռուսական ընդդիմության ներկայացուցիչներին դիմել դատական մարմիններ:


 

Ով չի հասկացել, կհասկանա. Ռամզան Կադիրովը զենքով լուսանկար է հրապարակել՝ նախազգուշացնող գրառմամբ