Ճաքած դիմապակիով ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում

09:42 • 08.02.16

Airbus A330 ուղևորատար ինքնաթիռը, որը Մոսկվայից մեկնել էր Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաք, վերադարձել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան։


Պատճառը եղել է այն, որ օդաչուների խցիկում ճաքել է ինքնաթիռի դիմապակին։

 

Արտակարգ իրավիճակների ծառայությունում РИА Новости գործակալության աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։

 

«Ինքնաթիռը ժամը 00։21-ին բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Ճաքած դիմապակիով ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում