ՌԴ-ում Ми-8 ուղղաթիռ է կործանվել. կա 4 զոհ

23:26 • 08.02.16

ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Պսկովի մարզում հարկադիր վայրէջք կատարած Մի-8 ուղղաթիռի անձնակազմի 4 անդամները զոհվել են:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն` վայրէջքի վայրը ժամանած որոնողափրկարարական խմբի զեկույցի համաձայն`  վթարի հետևանքով 3 օդաչուներն ու 1 տեխնիկ-հրահանգիչը  մահացել են:

Վթարի հանգամանքները պարզելու համար դեպքի վայր է մեկնում ՌԴ Զինուժի հանձնաժողովը:

Մի-8 ուղղաթիռն այսօր երեկոյան ուսումնավարժանքային թռիչք էր իրականացնում  Պսկովի մարզում: Տեղի ժամանակով 19:21-ին կապը անձնակազմի հետ ընդհատվել է:

 

ՌԴ-ում Ми-8 ուղղաթիռ է կործանվել. կա 4 զոհ