Թուրքիայի փոխվարչապետը հայտնել է, որ Անկարան կշարունակի ընդունել սիրիացի փախստականներին

00:28 • 08.02.16

Թուրքիան կշարունակի ընդունել սիրիացի փախստականներին, թեև երկրի հնարավորությունները նրանց տեղավորելու համար սպառվել են: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:  

Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ վերջին օրերին Թուրքիան  մոտ  5000 փախստականների է ընդունել, ևս 55 000 փախստականներ գտնվում են թուրք-սիրիական սահմանի ճանապարհին:  

Քուրթուլմուշի խոսքով` Թուրքիան հասել է իր հնարավորությունների սահմանին, սակայն այդ մարդիկ գնալու տեղ չունեն: «Եթե մենք նրանց ասենք մի եկեք, նրանց մահվան կդատապարտենք», - ասել է նա:

Հիշեցնենք, օրեր առաջ ԵՄ-ն հաստատել էր Թուրքիային  3 մլրդ եվրո ֆինօգնության հատկացումը, որի դիմաց Թուրքիան պետք է նվազեցներ  ներգաղթյալների  հոսքը Եվրոպա:


 

Թուրքիայի փոխվարչապետը հայտնել է, որ Անկարան կշարունակի ընդունել սիրիացի փախստականներին