Ֆրանսիայում լիցեյի շենքից մարդկանց տարհանել են՝ ռումբի առկայության մասին սպառնալիքի պատճառով
Ֆրանսիայի արևելքում գտնվող Բելֆոր քաղաքի լիցեյներից մեկից մարդկանց տարհանել են՝ պայթյունի սպառնալիքի պատճառով, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Տեղի ժամանակով 09.00-ին լիցեյ է զանգահարել անհայտ անձն ու հաղորդել շենքում ռումբի առկայության մասին։ Մինչ ոստիկանության ժամանելը հաստատության 1.750 աշակերտները, 200 ուսուցիչներն ու մոտ 100 ծառայողները տարհանվել են։
Ֆրանսիական սենատը նոյեմբերի 20-ին հաստատել է արտակարգ դրության մասին օրենքում փոփոխությունների կատարումը, որը թուլ էր տվել երեք ամսով երկարացնել երկրում արտակարգ դրությունը՝ Փարիզում նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։
Ֆրանսիայի տարածքում արտակարգ դրության ռեժիմ էր մտցվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկով։










