ԱՄՆ-ն մտադիր է THAAD հակահրթիռային համակարգեր տեղակայել Հրվ. Կորեայում

10:31 • 08.02.16

Պաշտոնական Վաշինգտոնն ու Սեուլը պատրաստվում են բանակցային գործընթաց սկսել գործողության միջին շառավիղ ունեցող ամերիկյան THAAD նոր սերնդի հակահրթիռային համակարգերը Հարավային Կորեայի տարածքում տեղակայելու հարցի շուրջ:

 

Ինչպես նշում է vz.ru-ն, տվյալ մտադրությունը պայմանավորված է օրեր առաջ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռակրի փորձարկմամբ:

 

Սակայն THAAD հակահրթիռային համակարգերի հնարավոր տեղակայման լուրը դուր չի եկել Չինաստանին, ինչի վերաբերյալ Պեկինի անհանգստությունը հայտնել է երկրի արտգործնախարարությունը:

 

«Բոլոր երկրները, փորձելով ապահովել իրենց անվտանգությունը, պետք է հաշվի առնեն այդ բնագավառում մյուս պետությունների շահերը ևս, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը»,-նշվում է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ պաշտոնական Մոսկվան հրթիռակրի փորձարկումից հետո շտապել էր դատապարել Փհենյանի գործողությունները: