Իրանի նախագահը պարգևատրել է միջուկային գործարքի մասնակիցներին

13:02 • 08.02.16

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պարգևատրել է երկու նախարարների, ինչպես նաև երկրի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարին՝ Գործողությունների համատեղ համակարգային պլանն իրագործելու համար, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

 

Մեդալներ են շնորհվել արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանին, Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիին։

 

2013 թվականի նախընտրական շրջանում Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին խոստացել էր բարելավել երկրի տնտեսական վիճակը՝ Արևմուտքի հետ միջուկային հարցերը կարգավորելու ճանապարհով։

 

Երկարատև բանակցություններից հետո Թեհրանի և արևմտյան բանակցողների խմբի միջև համաձայնություն էր ձեռք բերվել, ինչի արդյունքում 2016 թվականի սկզբին Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվել են։

Իրանի նախագահը պարգևատրել է միջուկային գործարքի մասնակիցներին