ՌԴ-ում ձերբակալվել են ԻՊ-ի զինյալներ, որոնք ցանկացել են ահաբեկչություններ իրականացնել երկրում. ղեկավարը Թուրքիայից է

13:59 • 08.02.16

Եկատերինբուրգ քաղաքում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում ներառված հանցավոր խմբի 7 անդամների են ձերբակալել։

 

Այդ մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ գերատեսչությանը հղումով։

 

Հաղորդվում է, որ նրանք պլանավորել էին ահաբեկչություններ իրականացնել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ուրալում։

 

ԻՊ-ի ձերբակալված զինյալներին ղեկավարել է Թուրքիայից ժամանած ահաբեկիչը։

 

«Խմբի ղեկավարումն իրականացրել է այդ ահաբեկչական խմբի անդամը, որը ժամանել էր Թուրքիայից։ Նշվում է, որ ահաբեկչության իրականացումից հետո նրանք մտադրվել էին մեկնել Սիրիա՝ մասնակցելու մարտական գործողություններին»,- հայտնել են գերատեսչությունից։

 

Նշվում է, որ ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ ՔՕ 205 («Ահաբեկչական գործողություն»), 222 («Զենքի ապօրինի շրջանառություն») և 222.1 («Պայթուցիկ նյութեր պահելը») հոդվածների հատկանիշներով։

 

ՌԴ-ում ձերբակալվել են ԻՊ-ի զինյալներ, որոնք ցանկացել են ահաբեկչություններ իրականացնել երկրում. ղեկավարը Թուրքիայից է