Դյուսելդորֆում 25 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկվել է ավանդական կառնավալը

13:51 • 08.02.16

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում չեն կայանա ավանդական կառնավալային շքերթները՝ եղանակային պայմանների պատճառով: Նման որոշում է կայացրել քաղաքի կառնավալային հանձնաժողովի համակարգող խումբը:

 

Համաձայն կանխատեսումների` երկուշաբթի սպասվում է ցիկլոն` 8-10 բալ ուժգնությամբ քամու ուղեկցությամբ, փոխանցում է Deutsche Welle-ն:

 

Նախօրեին գերմանական օդերևութաբանական ծառայությունը փոփոխություններ է մտցրել կանխատեսումներում, համաձայն որի փետրվարի 8-ին սպասվում է ոչ թե 7 բալ ուժգնությամբ քամի, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, այլ 8-10 բալ:

 

Դյուսելդորֆի կառնավալային հանձնաժողովի անվտանգության կանոնները նախատեսում են միջոցառման չեղարկում 8 բալ քամու ուժգնությամբ ցիկլոնի դեպքում:

 

Գերմանական այլ քաղաքներում, որտեղ անցկացվում են կառնավալային երթեր, վատ եղանակի դեպքում միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ նման խիստ սահմանափակումներ չկան:


 

Դյուսելդորֆում 25 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկվել է ավանդական կառնավալը