Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը` Մեծ Բրիտանիայի օդուժի կազմավորման 75-ամյակին (լուսանկարներ)
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսնու` արքայազն Ֆիլիպի թոշակի անցնելուց հետո իր փխրուն ուսերին է վերցրել Միացյալ Թագավորության օդուժի կադետային կազմակերպության` RAF Air Cadets հովանավորչության պարտականությունը:
Ինչպես նշում է Tatler-ը, 34-ամյա դքսուհին ամենևին էլ դեմ չէ դեպքերի նման զարգացմանը: Երեկ շողարձակող ու ժպտերես Միդլթոնը ներկա է գտնվել Օդուժի կազմավորման 75- ամյակին նվիրված միջոցառմանը:
Դքսուհին անչափ էլեգանտ և թարմ տեսք է ունեցել Alexander MqQueen երկնագույն վերարկուով, որը համադրել է Lock&Co փոքրիկ, սև գլխարկով ու բազում թանկարժեք քարերով զարդարված RAF խորհրդանշական կրծքանշանով:

















