Անհայտ ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Լիբիայում ԻՊ-ի դիրքերին. լրատվամիջոցներ

16:14 • 08.02.16

Անհայտ ծագմամբ ավիացիան այսօր ավիահարվածներ է հասցրել Լիբիայի Դերնա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Afrigatenews-ին հղումով։

 

Կայքի տվյալներով՝ «անհայտ» ինքնաթիռների ավիահարվածներին է ենթարկվել քաղաքի 400-րդ թաղամասը, որը գրավել են ԻՊ-ի զինյալները։

 

Նաև նշվում է, որ ավելի վաղ այդ ինքնաթիռներն ավիահարվածներ էին հասցրել Բաբ Թոբրուք շրջանում։

 

Ավիահարվածների հետևանքով սպանվել են երկու զինյալներ և երկու խաղաղ բնակիչ։

 

Ավիահարվածները վնաս են հասցրել բնակելի տներին, մզկիթներին, շրջանի առողջապահական կենտրոնին։

Անհայտ ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Լիբիայում ԻՊ-ի դիրքերին. լրատվամիջոցներ