Մալայզիայում ջրհեղեղների պատճառով մոտ 5.000 մարդ է տարհանվել
Մալայզիայի Մալակա նահանգում մոտ 4.600 մարդ է տարհանվել շարունակվող հեղեղումների պատճառով, գրում է Корреспондент-ը:
Մարդիկ ուղարկվել են օգնության 13 կենտրոններ։
Ամենից շատ տուժել են Թենգահ շրջանի բնակիչները. այստեղ անօթևան է մնացել ավելի քան 3.000 մարդ: Ալոր Գաջա շրջանում տարհանվել է ավելի քան 1.500 մարդ:
Ավելի վաղ գիտնականները հայտարարել էին, որ Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածքի մեծ մասը կգտնվի հեղեղման սպառնալիքի տակ, եթե մարդկությունը մոտ ժամանակում չսկսի ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:










