ԱՄՆ-ում Mardi gras-ի ընթացքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհեր ու վիրավորներ են գրանցվել

12:29 • 08.02.16

Երկու մարդ զոհվել, ևս 4-ը վիրավորվել են ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում ավանդական Mardi gras-ի ընթացքում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Փաս Քրիսչեն քաղաքում։ Ոստիկանության տվյալներով՝ մահացել է երկու տղամարդ՝ 29 և 43 տարեկան։ Մեկը ստացած վնասվածքներից մահացել է տեղում։ Եվս չորսը հոսպիտալացվել են։

 

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։

 

Mardi gras-ը Բարեկենդանի համարժեքն է, որը նշում են կաթոլիկներն ու բողոքականները, ինչից հետո մեկնարկում է Մեծ պահքը։
 

ԱՄՆ-ում Mardi gras-ի ընթացքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհեր ու վիրավորներ են գրանցվել