Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը քննարկել են միգրացիոն ճգնաժամը

09:17 • 08.02.16

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ստրասբուրգում հանդիպման ընթացքում քննարկել են միգրացիոն ճգնաժամը և այն լուծելու հնարավորությունները, գրում է Газета-ն:

 

Աղբյուրը հայտնում է, որ երկու պետությունների ղեկավարները համամիտ են այն հարցում, ինչ վերաբերում է Եվրահանձնաժողովի ընդունած գործողությունների պլանի առաջնահերթություններին։ Տվյալ պլանը ներառում է օգնություն Հունաստանի սահմաններին իրավիճակի վերահսկողության հարցում և Թուրքիային ֆինանսական օգնության հատկացում` փախստականների հոսքը դեպի Եվրոպա սահմանափակելու համար:

 

Մերկելը և Օլանդը քննարկել են նաև Սիրիայում իրավիճակը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵՄ երկրները հաստատել են Թուրքիային 3 մլրդ եվրո հատկացումը միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար։

Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը քննարկել են միգրացիոն ճգնաժամը