Մոսուլում «Իսլամական պետության» գրոհայինները 300 մարդու են մահապատժի ենթարկել. Almada Press

12:21 • 08.02.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի 300 բնակչի մահապատժի են ենթարկել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրաքյան Almada Press պորտալին։

 

Այդ մասին հայտնել է ապստամբության ներկայացուցիչ Մահմուդ աս-Սուրջին։

 

Նա նշել է, որ սպանվածների մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են, զինծառայողներ և քաղաքացիական ակտիվիստներ:

 

Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը մնում է այդ երկրում ԻՊ-ի գրոհայինների կենտրոնացման գլխավոր վայրը։

 

Մոսուլում «Իսլամական պետության» գրոհայինները 300 մարդու են մահապատժի ենթարկել. Almada Press