Բարաք Օբաման դժգոհ է Սպիտակ տան ինտերնետ կապից

12:13 • 08.02.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտանիքն ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ բողոքել է Սպիտակ տան Wi-Fi անլար ցանցի ծածկույթից, գրում է BBC-ն։

 

«Կան շատ տեղեր, որտեղ կապը չի բռնում»,- ասել է Օբաման հարցազրույցի ժամանակ, որն ավանդաբար ցուցադրվում է «Սուպերբոուլ»-ի` ամերիկյան Ազգային ֆուտբոլային լիգայի սեզոնի գլխավոր խաղից առաջ:


«Ցանցի ծածկույթը մշտական չի լինում»,- նշել է առաջին տիկին Միշել Օբաման։

 

Նախագահի դուստրերը` Սաշան և Մալիան, նշել են, որ իրավիճակն իրենց մի փոքր բարկացնում է:
Բարաք Օբաման ասել է, որ փորձել է լավացնել Wi-Fi-ի որակը նրանց համար, ովքեր մուտք կգործեն Սպիտակ տուն իրենից հետո։

 

Բարաք Օբաման դժգոհ է Սպիտակ տան ինտերնետ կապից