Մադլեն Օլբրայթը խոստացել է դժոխք ուղարկել Հիլարի Քլինթոնի հակառակորդներին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն ամերիկացի ֆեմինիստ Գլորիա Սթեյնեմի հետ միասին քննադատել է այն երիտասարդ կանանց, ովքեր աջակցում են Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնին հավակնող Բերնի Սանդերսին` Հիլարի Քլինթոնի փոխարեն, գրում է Лента-ն` UPI-ին հղումով:
Օլբրայթի խոսքով, ով ելույթ է ունեցել Քլինթոնի նախընտրական հանդիպման ժամանակ, եթե Հիլարի Քլինթոնը դառնա ԱՄՆ-ի առաջին կին նախագահ, ապա դա իսկական քաղաքական հեղափոխություն կլինի:
«Մենք կարող ենք պատմել մեր պատմությունն այն մասին` որքան դժվար է եղել մեզ համար բարձրանալ կարիերայի աստիճանով: Շատ երիտասարդ կանայք կարծում են, որ ամեն ինչ արդեն որոշված է իրենց փոխարեն: Դա այդպես չէ: Կանանց համար, ովքեր չեն օգնում միմյանց, կա հատուկ վայր դժոխքում»,- հայտարարել է Օլբրայթը:










