Վահագնի թաղամասի մոտ հարձակվել են գործարարի վրա և հրկիզել նրա ավտոմեքենան. Pastinfo.am (լուսանկարներ)

15:35 • 08.02.16



Փետրվարի 7-ին՝ ժամը 19-ին, Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի դիմաց, անհայտ անձինք ավազակային հարձակում են գործել «Ամարաս-Շին» ՍՊԸ փոխտնօրեն, 34-ամյա Ալեքսեյ Ալեքսանյանի վրա, տեղեկացնում է Pastinfo.am–ը:
 

Աշտարակի խճուղում, «Կարմիր խաչի» գրասենյակի մոտ, վրացական պետհամարանիշներով արծաթափայլ «Օպել-Աստրա» ավտոմեքենան, լուսարձակներով ազդանշաններ տալով, կանգնեցրել է գործարարի վարած «ՎԱԶ-2121» ավտոմեքենան: Ապա երկու հոգի, իջնելով ավտոմեքենայից մոտեցել են ու դանակի սպառնալիքով գործարարից գումար պահանջել:

Ալեքսեյ Ալեքսանյանը փորձել է դիմադրություն ցույց տալ, բայց հարձակում գործողները ինչ-որ առարկայով հարվածել են նրա գլխին, հրկիզել ավտոմեքենան ու դիմել փախուստի:

Վահագնի թաղամասի մոտ հարձակվել են գործարարի վրա և հրկիզել նրա ավտոմեքենան. Pastinfo.am (լուսանկարներ)