Պետերբուրգի բնակիչն արագընթաց մեքենայից փրկվելու համար թողել է երկու երեխաներին ու փախել (տեսանյութ)
Տեսախցիկի օբյեկտիվում հայտնվել է ավտովթար, որը, ենթադրաբար, տեղի է ունեցել կիրակի՝ Սանկտ Պետերբուրգում։
Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, մեծ արագությամբ ընթացող մեքենան բախտի բերմամբ չի հայտնվել այն հատվածում, որտեղ շատ անցորդներ են եղել։
Մեքենան կանգ է առել՝ հարվածելով սյանը։ Ոչ ոք չի տուժել։
Հետաքրքիր է անցորդներից մեկի արձագանքը։ Տղամարդը, տեսնելով դեպի իր կողմը «թռչող» մեքենան, փորձել է փախչել՝ թողնելով երկու երեխաներին։ Փախուստի ճանապարհին նա պատահմամբ մանկասայլակը շրջել է մյուս երեխայի վրա։










