Մեքսիկացիները հեռախոսների լույսով կլուսավորեն 19 կմ ճանապարհ` Հռոմի պապին դիմավորելու համար

12:00 • 08.02.16

Այս շաբաթ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստվում է Մեքսիկա այցելել, ինչի կապակցությամբ նրա այցի կազմակերպիչները մտադիր են ուշագրավ ընդունելություն նախապատրաստել:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, հազարավոր հավատացյալներ պետք է շարք կազմեն Մեխիկոյի միջազգային օդանավակայանից մինչև Վատիկանի դեսպանատունն ընկած հատվածը` 19 կմ երկարությամբ ճանապարհը լուսավորելով բջջային հեռախոսների լույսով:
 

Կազմակերպիչների կարծիքով՝ իրենց կհաջողվի զարմացնել պոնտիֆիկոսին, ինչպես նաև ինքնատիպ ռեկորդ սահմանել:

 

«Մենք ցանկանում ենք Հռոմի պապին ընդունել հավատացյալների միացրած լույսերից կազմված  առանձնահատուկ պատով: Եթե մարդիկ կանգնեն ճանապարհի 2 կողմերում, ապա կստացվի 38կմ երկարությամբ լուսավոր պատ: Կարծում եմ՝ նման բան աշխարհի ոչ մի երկրում տեղի չի ունեցել»,-նշել է պոնտիֆիկոսի այցի կազմակերպչական հարցերով հանձնաժողովի անդամ Ռոբերտո Դելգադոն։

 

Հայտնի է, որ Ֆրանցիսկոսի այցը Մեքսիկա կտևի փետրվարի 12-16-ը։
 

 

Մեքսիկացիները հեռախոսների լույսով կլուսավորեն 19 կմ ճանապարհ` Հռոմի պապին դիմավորելու համար