ԶԼՄ-ները նշել են աշխարհի լավագույն շեֆ-խոհարարի ինքնասպանության հնարավոր պատճառը
Աշխարհի լավագույն շեֆ -խոհարար Բենուա Վիոլյեն՝ l’Hotel de Ville շվեյցարական ռեստորանի սեփականատերը, ում մահացած էին հայտնաբերել փետրվարի 1-ին, կարող էր ինքնասպանություն գործել խարդախության պատճառով, գրում է lenta.ru-ն։
Խոսքը ֆինանսական խարդախությունների մասին է, որոնց մեջ էր ներքաշվել Վիոլյեն։
Լրատվամիջոցները նշում են, որ մի ֆինանսիստ թանկարժեք գինու միևնույն շշերը վաճառել է միանգամից մի քանի ռեստորանների, որոնց թվում է հայտնվել նաև Վիոլյեի ռեստորանը: Գործարքը կնքելուց հետո ֆինանսիստի հաճախորդներից ոչ մեկ ոչինչ չի ստացել։
Նշվում է, որ ֆինանսիստը գինու մի քանի շիշ է «վաճառել» յուրաքանչյուր հաճախորդի, որոնց գինը տատանվել է շշի համար 20-40 հազար շվեյցարական ֆրանկի սահմաններում։ Լրագրողների հաշվարկներով՝ Վիոլյեի ռեստորանն այդ գործարքի պատճառով կորցրել է 800 հազարից մինչև երկու միլիոն ֆրանկ։
Բենուա Վիոլյեն աշխատում էր Կրիսյեր քաղաքում գտնվող l’Hotel de Ville ռեստորանում 1996 թվականից ի վեր: Նա և իր կինը դարձել են ռեստորանի սեփականատերեր 2012 թվականին: 2015 թվականին ռեստորանը զբաղեցրել է ֆրանսիացի փորձագետների կազմած La Liste վարկանշային ցանկի առաջին հորիզոնականը: Այդ ցանկում ներառվում են աշխարհի 1.000 լավագույն ռեստորանները։










