Սեյրան Օհանյանը Փանիկ գյուղում մասնակցել է զինվորի հոգեհանգստին. shamshyan.com

10:21 • 08.02.16

Շիրակի մարզի Փանիկ գյուղի Սուրբ Մարիամ եկեղեցում կայացել է Արցախի պաշտանության դիրքերում սպանված, 20-ամյա Սիմոն Ճավռշյանի հոգեհանգիստը. տեղեկացնում է shamshyan.com-ը։

 


Հոգեհանգստյան արարողությանը մասնակցել  են ՀՀ ՊՆ մեծ թվով բարձրաստիճան սպաներ` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Ներկա են եղել նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի բարձրաստիճան զինվորականներ, քաղաքական գործիչներ Պետրոս Մակեյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը և այլք:


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ցավակցական խոսք հայտնելուց հետո հերոս զինվորի ծնողներին է հանձնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` «Մարտական ծառայություն» մեդալը:
 

Սեյրան Օհանյանը Փանիկ գյուղում մասնակցել է զինվորի հոգեհանգստին. shamshyan.com